«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աստվածամոր երևումները Եգիպտոսում

Աստվածամոր երևումները Եգիպտոսում
09.04.2025 | 06:17

Զեյթունի աղմկոտ, աղքատ թաղամասում, որը Կահիրե քաղաքի ծայրամասում է գտնվում, կանգնած է մի Եկեղեցի, որը նվիրված է Մարիամ Աստվածածնին: Եկեղեցին կառուցված է այն տեղում, որտեղ ապրել է Սուրբ Ընտանիքը Եգիպտոս փախչելու ժամանակ:

Եկեղեցին պատկանում է ուղղափառ ղպտիներին -դա այն եգիպտացիներն են, որոնք չեն ընդունել իսլամը:

«Ղպտի» արաբերեն անվանումն են այն եգիպտացիներին, որոնք բացառիկ քրիստոնյաներ են, ի տարբերություն մուսուլման եգիպտացիների:

Քրիստոնեությունը դեռ առաքեալների ժամանակներից է հիմնել «Մարկոս առաքյալը», որը և լայն տարածում գտավ երկրում դառնալով օրրան վանական շարժման:

Անտոն մեծի, Պախոմի մեծի և նաև աստվածաբանական կենտրոն ս.Աթանասի, ս.Կիրիլ Ալեքսանդրացու;

Չնայած իր փոքրամասնությանը, ի հակադրություն մուսուլմանական աշխարհի, ղպտիները պահպանել են հավատարմությունն իրենց Եկեղեցուն և վերջին տարիներին թարմացրել վանական կյանքը, մասնավորապես ՆԻՏՐՅԱՆ վանքերում;

Զեյթունի Եկեղեցին կառուցվել է 1925 թվ-ին ,հենց Մարիամ Աստվածածնի պատվերով` երևալով քնած ժամանակ այդ տարածքի տիրոջը` Իբրախիմ Պաշին;

«Դու պետք է ինձ համար կառուցես եկեղեցի, եթե դու անես այդ հիսուն տարի հետո ես կգամ այդտեղ», -ասում է Մարիամ Աստվածածինը:

Առաջին անգամ մարդկության պատմության մեջ Մարիամ Աստվածածինը երևաց միաժամանակ տասնյակ հազարավոր մարդկանց:

Եգիպտոսում տեղի ունեցած հրաշքը հետազոտել են և՛ եկեղեցին, և՛ պետական մարմինները:

Սենսացիան իրականություն էր:

ԿԱՏԱՐՎԱԾԸ ԳԱՂՏՆԻ ՊԱՀԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ ԱՅԼԵՎՍ անհնար էր:_

Պատմում է իգումեն Վորսոնոֆիյը, ավելի քան երեսուն տարի ուսումնասիրված հրաշքը Եգիպտոսում:

Դա մեծ նշան է, որը պետք է փոխի մարդկության գիտակցությունը: Աստվածածինը երևացել է և՛ քրիստոնյաներին, և մուսուլմաններին, և՛ անհավատներին, և՛ հրեաներին:

Դա նշան է, որ Աստված սիրում է բոլորիս, իսկ մենք նրա երեխաները, մեր արարքներով տանում ենք աշխարհը կործանման:

Երևումները նկատվել են բազմաթիվ անգամ,և գիշերը, և տարբեր ձևերով` ամբողջ հասակով, կամմինչև գոտկատեղ, միշտ շրջապատված փայլող աուրայով: Երևացել է գմբեթի պատուհանից, կամ գմբեթների միջև:

Կույս Մարիամը շարժվում է, քայլում է, խոնարհվում է խաչի առջև եկեղեցու գագաթին և այդ ժամանակ փայլում է փառավոր լույսով, անրադառնալով իրեն հետևողներին, օրհնելով նրանց ձեռքի շարժումով և խոնարհումով: ՈՒրիշ դեպքերում իր ազնվագույն մարմինը հայտնվել է ամպի տեսքով կամ փայլատակման, որին ուղեկցում էին հոգևոր էակներ, աղավնու կերպարանքով, թռչելով մեծ արագությամբ:

Կահիրեի պատրիարքարանի պահանջով, ղպտի եկեղեցու պատրիարք Կիրիլ 6-ի, 4 մայիսի 1968 թ-ի արված հայտարարությունից.

Քսանակյա կույր և խուլ Մայիխա անունով աղջկան եղբայրները բերում են այն Եկեղեցին, որտեղ երևացել է Մարիամ Աստվածածինը: Նա բոլորի ներկայությամբ ձեռք է բերում տեսողություն և գոչում է «Կույս Մարիամ,Կույս Մարիամ»:

Պարալիզացված կնոջը նստեցնում են Եկեղեցու առջև և նա աղոթում է բժշկվելու համար; Տեսնելով Մարիամին, նա իր ոտքով տուն է վերադառնում: Պրոֆեսոր Շաֆիկ Աբդ-ալ- մաշկը հաստատում է, որ իր պարալիզացված մարմինը անբուժելի էր:

Բժիշկ ՈՒիլյամ Նաշեդ Զաին լինելով Աստվածածնի երևման վկան, ազատվում է ճողվածքից տասներկու տարի տառապելուց հետո:

Բացի այս երևույթներից փաստացի հաստատվել են հարյուրավոր փաստեր մարդկանց բժշկման, որոնք հետևել են Մարիամ Աստվածածնի երևմանը:

Տեր Աֆանասիի, եպիսկոպոս Բենի-Սուֆեյսի վկայությունը.

Ես տեսա Մարիամ Աստվածածնին, ինձ հետ միասին նրան տեսան շատերը, բազում հազարներ։ Երևութին նախորդեց երկու աղավնիների թռիչքը տաճարից։ Հետո երևաց թույլ լույս, այնուհետև ամպանման մի բան, որը նույն րոպեին սկսեց վառվել լյումինեսցենտ լույսի նման։ Նրա մեջ հայտնվեցին Կույս Մարիամի մարմնի եթերային ուրվագծերը։ Հայտնվեցին վայրկյանական, կարծես մեկ բռնկումով: Այդ երևույթը երևաց մինչև առավոտյան ժամը 5-ը։ Երբ նա շարժվեց կողքով մեզ, տեսանք նրա կիսադեմը որպես լույսի շրջագիծ։ Հետո նա շրջվեց մեզ դեմքով։ Նա պարզ երևում էր այդ տեսիլքում 2 ժամ 15 րոպեի ընթացքում, մարդիկ համարյա կորցնում էին գիտակցությունը։ Եթե խնդրեինք ռեժիսորին վերարտադրել այդ երևույթը, չէր կարողանալու անել։ Դա բարձր հոգևոր երևույթ էր, լցված շնորհով, կրկնօրինակել այն անհնարին է։

Աֆրո-Ասիական կոնգրեսի ղեկավար ադվոկադ Զակի Շենուդայի վկայությունը.

Սկզբում մտածեցի, որ դա եկեղեցու դիմացի ավտոտնակի հզոր լուսարձակների արտացոլանքն է։ Ապրիլի 27-ին, շաբաթ օրը երեկոյան 5-ին ես նորից մոտեցա եկեղեցուն։ Մարդիկ տասնյակ հազարներով շրջապատել էին այն, նրանք բարձրացել էին պարիսպների, ծառերի, լուսամփոփների վրա։ Բոլորը հուզված և աղերսանքով նայում էին տաճարի գմբեթին։ Ամենուրեք լսվում էր երգեցողություն։ Ես շարունակում էի հետևել մինչև առավոտվա երեք անց կեսը։ Այդ ժամանակ հարակից փողոցից մարդիկ ճչացին, որ Սուրբ Մարիամ Աստվածածինը հայտնվեց եկեղեցու հետին գմբեթի վրա։ Բոլորը սլացան այն կողմ, ես էլ նրանց հետ։ Ես պարզ տեսա Մարիամ Աստվածածնին, լուսապսակով շրջապատված էր նրա Սուրբ մարմինն ու գլուխը։ Նա թագուհու տեսքով էր, թագը գլխին։ Նա փայլում էր, ինչպես վառ արևը խավարի մեջ։ Եվ ահա նա տարածեց ձեռքերը, ժողովրդին ողջունելով և օրհնելով։ Աստվածածինն այդպես կանգնեց մեկուկես ժամ։ Մարդիկ հիացած աղաղակում էին.

«Խաղաղություն Քեզ Լույսի մայր, մայր Փրկիչի»:

Այս անկրկնելի, շնորհալի, հրաշալի, գեղեցիկ հայտնության առաջ ես 100% համոզվածվածությամբ ասում եմ` Սա Սուրբ Մարիամ Աստվածածինն է։ Մարդկանց մոտ, ովքեր տեսան այս հրաշքը, կատարվեցին հրաշալի բժշկություններ։

Պրոֆեսոր Ազիզ Ֆամը ցնցված է իր հիվանդի, Սալիցայի չարորակ ուռուցքի անհետացումով, առանց վիրահատական միջամտության։

Փաստացի հաստատված է, որ Եգիպտական Զեյթունում Տիրամայրը հայտնվել է տարբեր ժամանակներում, տարբեր տեսքով` ամբողջ հասակով, ծնկաչոք, ձիթապտղի ճյուղով, մանուկը ձախ ձեռքին։

Վկաները նկարագրում են, որ եկեղեցու գմբեթի մետաղյա խաչը սկսել է լուսավորվել, չնայած որ այն անթափանց մետաղից է և գիշերն անտեսանելի։ Աստվածածինը օրհնում էր ժողովրդին աշխարհի բոլոր չորս կողմերում, նրա վրա երկնագույն ծածկոց էր, բաց երկնագույն շորի վրայից։ Բացի այդ, վկաները նկարագրում են աղավնակերպ թռչունների, որոնք վառ լույս էին արձակում, հանկարծակի հայտնվում և անհետանում էին, դուրս չգալով տեսանելիության դաշտից։ Մարդիկ տեսել են նաև հրե աստղեր, որոնք երկնքից մեծ արագությամբ ընկնում էին եկեղեցու վրա և անհետանում էին փայլով ու շողարձակումով, չվնասելով մարդկանց։

Հաճախ գմբեթի վրա տեսնում էին հրե խաչ, որն ավելի ուժեղ էր փայլում, քան Տիրամոր պատկերը։ Որոշ գիշերներ եկեղեցու գմբեթի վրա բարձրանում էին անուշահոտ խունկի քուլաներ, որ կարծես հազարավոր խնկամաններից էին բարձրանում։

Աղոթենք Աստվածամորը, որպեսզի բարեխոսի Տիրոջ առջև հայ ազգի համար` մեղքերի ու մոլորության ներման համար:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ